Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արցախցիները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և հույս ունեն, որ կստեղծվեն հակամարտության կարգավորման նոր մեխանիզմներ․ Շահրամանյան

02.09.2025, 13:34
Արցախցիները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը
Արցախցիները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և հույս ունեն, որ կստեղծվեն հակամարտության կարգավորման նոր մեխանիզմներ․ Շահրամանյան

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արցախցիները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Արցախցիների հայրենիքից բռնի տեղահանումը հնարավոր դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության պայմաններում... Արցախը դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Սա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր՝ արցախյան հարցի և հակամարտության լուծման համար», - ասաց նա լրագրողներին Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշակոթողի բացման ժամանակ։

Սեպտեմբերի 1–ին ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմում՝ ուղղված ԵԱՀԿ-ին: