Էրդողանի հայտարարությունը հերթական սուտ է` ժամանակակից փաթեթավորմամբ. Աշոտյան
24.04.2014,
12:38
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունը հերթական սուտ է` ժամանակակից փաթեթավորմամբ, հինգշաբթի լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունը հերթական սուտ է` ժամանակակից փաթեթավորմամբ, հինգշաբթի լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։
«99 տարվա ընթացքում հայ ժողովուրդը տարբեր ստեր է լսել թուրքական իշխանությունների կողմից։ Այդ ընթացքում թուրքական հասարակությունն այդպես էլ չկարողացավ հասնել նրան, որպեսզի ունենա այնպիսի իշխանություն, որը կկարողանար թուրք ժողովրդի ուսերից հանել այդ պատմական բեռը», – ասել է Աշոտյանը։
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ թուրք ժողովուրդը, որն արժանի է ավելի լավ իշխանության, կկարողանա առերեսվել իր պատմության հետ։
Միաժամանակ Աշոտյանը կարևորել է ցեղասպանության վերաբերյալ նոր նյութերի հրատարակումն ու տարածումն առաջին հերթին հայկական հասարակությունում։
«Մենք հաճախ բախվում ենք մի խնդրի հետ, երբ մեր քաղաքացիները չեն կարողանում արտահայտվել փաստերի լեզվով։ Անհրաժեշտ է հրատարակել և տարածել լրացուցիչ գիտական նյութեր, քանի որ գիտելիքը ևս զենք է։ Մեր ցավը վերաբերում է ոչ այնքան ճանաչմանը, որքան հատուցմանը», – ասել է Աշոտյանը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-