Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Այս պահին Երևանում ընթանում է ընդդիմության 17 կուսակցությունների կողմից կազմակերպված հերթական բողոքի ակցիան (ՖՈՏՈ)

13.11.2020, 17:58
Փաշինյանի դեմ ընդդիմության հերթական հանրահավաքը սկսվեց մեղադրական գրություններով պաստառների ցուցադրմամբ․ ՖՈՏՈ
Այս պահին Երևանում ընթանում է ընդդիմության 17 կուսակցությունների կողմից կազմակերպված հերթական բողոքի ակցիան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Այս պահին Երևանում ընթանում է ընդդիմության 17 կուսակցությունների կողմից կազմակերպված հերթական բողոքի ակցիան. հիմնական պահանջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

ընդդիմության հանրահավաքի պաստառ

Արդեն երրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում հավաքվում են քաղաքական գործիչներ, պատգամավորներ և շարքային քաղաքացիներ՝ վրդովմունք հայտնելով նոյեմբերի 9-ին Վարչապետի ստորագրած հայտարարությանը՝ կապված Արցախում ռազմական գործողությունների դադարեցման հետ, որը նախատեսում է տարածքային լուրջ զիջումներ հօգուտ Ադրբեջանի:

ընդդիմության հանրահավաք (2) .jpg

Կազմակերպիչ կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց աջակցող քաղաքացիները Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի աստիճաններին  են դնում Փաշինյանի թիմի անդամների նկարներով և «Հող հանձնող», «Ստախոս», «Դավաճան» գրություններով պաստառներ:

ընդդիմության հանրահավաքի պաստառ 13.11

Տեղում են ոստիկանական ուժերը։

ոստիկանության ոստիկանություն street.jpg