Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

ԱԺ փոխխոսնակը հայտնել է Հայաստանի վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուի անունը

06.03.2018, 10:58
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հնարավոր է համարում, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի վարչապետ, գրում է «Հայոց աշխարհը»։
ԱԺ փոխխոսնակը հայտնել է Հայաստանի վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հնարավոր է համարում, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի վարչապետ, գրում է «Հայոց աշխարհը»։

«Հնարավոր է, բայց այդ հարցը մենք կուսակցությունում չենք քննարկել։ Ժամանակավրեպ է բոլոր քաղաքական ընդդիմադիր գործիչների հայտարարություններն ապագա վարչապետի և կառավարության վերաբերյալ, քանի որ այդ հարցը Հանրապետական կուսակցությունը կքննարկի ապրիլից հետո։ Հիմնականում ապրիլի 9–ից հետո, երբ որ գործող նախագահը վայր կդնի իր լիազորությունները, կառավարությունը հրաժարական կտա, մենք մինչև ամսի 16–ն ունենք ժամանակ և այդ ընթացքում կքննարկենք»,– ասել է Շարմազանովը, գրում է թերթը։ -0-