Բակո Սահակյանը չի առաջադրվելու Արցախի նախագահի պաշտոնում 2020թ. ընտրություններում

Բակո Սահակյանը չի առաջադրվելու Արցախի նախագահի պաշտոնում 2020թ. ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում 2020 թվականի նախագահական ընտրություններում։

«2020 թվականին, Սահմանադրության համաձայն, կանցկացվեն Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու այդ ընտրություններին որպես հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու»,– ասել է նա ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։


Նա միաժամանակ նշել է, որ իր մասնակցությունը լինելու է միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով նոր նախագահ է ընտրում։


«Այդ որոշումն ընդունվել է ոչ թե պահի ազդեցությամբ, այլ գիտակցված։ Այն բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ հասարակության կառուցման մարտահրավերներից»,– ընդգծել է նա։

Այս կապակցությամբ Սահակյանը նշել է, որ, լինելով երկրի նախագահ, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որ և նախագահական, և խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ազատ, արդար և թափանցիկ։

Ի պատասխան այն հարցին, թե ինչ կցանկանար նա մաղթել Արցախի ժողովրդին, նախագահը նշել է, որ, հնարավոր է, սա այն պահն է, երբ նա չի կարող էմոցիոնալ չլինել։

«Ինչպես և մեր բոլոր քաղաքացիները, ես հպարտ եմ, որ հայ եմ, որ ծնվել և մեծացել եմ ողջ հայության համար այս սուրբ հողում։ Մենք միասին բարդ ուղի ենք անցել, որն ընտրել է մեր ժողովուրդը, պայքարելով անկախության, արդարության և ազատության համար։ Եվ մենք արժանի կերպով մեր հայրենիքով հպարտանալու իրավունք ենք վաստակել։ Ոչ ոք ոչ մի դեպքում չի կարող մեր ժողովրդին շեղել իր ընտրած ուղուց։ Միասին մենք կլուծենք բոլոր հարցերը։ Մեր ուժն Արցախ–Հայաստան–Սփյուռք եռամիասնությունն է։ Եվ յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել դրա անքակտելիությունը»,– ասել է Սահակյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:09 12.06.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×