Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ

30.06.2014, 13:33
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես նշում են նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորել է ՀՀ նախագահին և նշել. «Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման եւ մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:

Ուղերձում նշված է, որ ՀՀ նախագահը տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում և Հայաստանում` անմնացորդ նվիրվել է հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: «Դա հայրենանվեր եւ ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի»,– նշել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահը ՀՀ նախագահին և նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին մաղթել է խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին:-0-