Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

«Բարագավաճ Հայաստան» կուսակցությունը խորը մտահոգություն է հայնտում Հայրիկյանի նկատմամբ մահափորձի առնչությամբ

01.02.2013, 13:12
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի վերաբերյալ, հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից։
«Բարագավաճ Հայաստան» կուսակցությունը խորը մտահոգություն է հայնտում Հայրիկյանի նկատմամբ մահափորձի առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի վերաբերյալ, հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից։

Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում տեղական ժամանակով ժամը 23։30–ին` Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։

«Մարդկայնորեն հայտնում ենք մեր աջակցությունը, իսկ իրավապահ մարմիններից սկանկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ հետաքննություն»,– ասվում է հայտարարությունում։

Այս պահին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ավարտվել է Հայաստանի Պարույր Հայրիկյանի վիրահատությունը։
Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0--