Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվել է Երևանում փետրվարի 20-ին ծրագրված հանրահավաքից. հայտարարություն

18.02.2015, 12:49
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  չեղյալ է համարել Երևանում փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը, ասված է չորեքշաբթի ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարությունում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվել է Երևանում փետրվարի 20-ին ծրագրված հանրահավաքից. հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  չեղյալ է համարել Երևանում փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը, ասված է չորեքշաբթի ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարությունում։

Փետրվարի 15-ին «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման արդյունքում կուսակցությունները ծրագրել էին փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։ Սակայն Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ ծրագրված ցույցը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին,

Ըստ ԲՀԿ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի  անցկացման համար:

«Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը,   զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից  և  բախումներից ` ԲՀԿ  քաղաքական խորհուրդը  որոշում է  կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը»,- ասված է հայտարարությունում:

Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք  գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից  դուրս  գալու և հասարակության շահերը  պաշտպանելու համար:

Նախորդ շաբաթ լարվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։--0—