Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարը լքել է պաշտոնը

25.04.2014, 14:45
Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ լքում է պաշտոնը։
Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարը լքել է պաշտոնը
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ լքում է պաշտոնը։

«Դա վերլուծած և փաստարկված որոշում է»,– ասաց Բաղդասարյանը, ով նաև գլխավորում է 2007-2014 թվականներին իշխող կոալիցիայի կազմում ընդգրկված «Օրինաց երկիր» կուսակցությունը։

«Օրինաց երկիր» կուսակցությունն ապրիլի 16–ին կայացած քաղխորհրդի նիստից հետո խնդրահարույց և աննպատակահարմար համարեց իր մասնակցությունը հայկական նոր կառավարությանը։

«Մեր քաղխորհրդի հայտարարությունում հստակ շարադրված են կոալիցիայից դուրս գալու մեր պատճառները»,– ասաց Բաղդասարյանը։

Մասնավորապես, նրա խոսքով, «Օրինաց երկրին» կոալիցիայում չհաջողվեց իրագործել իր խնդիրները, կուսակցությունն այդ տարիներին չմասնակցեց վարչապետների թեկնածությունների քննարկումներին, չկարողացավ հասնել խորհրդարանում սկզբունքային օրենքների ընդունմանը։

Ապրիլի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։ Սահմանադրության համաձայն` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–