Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Բելառուսի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

14.01.2019, 20:50
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Բելառուսի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Բելառուսի նախագահը սրտանց շնորհավորել է Փաշինյանին կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ 

«Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,– նշվում է Բելառուսի նախագահի ուղերձում։

Լուկաշենկոն Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ -0-