«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի դիտարկում իշխող կոալիցիայում ընդգրկվելու հարցը
09.04.2014,
16:57
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում նոր իշխող կոալիցիայի ձևավորման մասին հարց չկա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ով մասնակցում էր չորս ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերի խորհրդակցությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում նոր իշխող կոալիցիայի ձևավորման մասին հարց չկա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ով մասնակցում էր չորս ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերի խորհրդակցությանը։
Այն հարցը, արդյո՞ք, իշխանություններից ստացվել է կոալիցիոն կառավարության ձևավորման առաջարկ, Մարգարյանն ասաց, որ, որքանով իրեն հայտնի է` նման առաջարկ չի եղել։
Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։
Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։
Հանրապետության նախագահը Վարչապետի առաջարկով նշանակում և ազատում է Կառավարության անդամներին։ -0-