Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ԲՀԿ–ն գլխավոր դատախազի հրաժարականն է պահանջում

02.10.2012, 14:01
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պահանջում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը, երեքշաբթի հայտարարեց խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն Ազգային ժողովում ԱԳՆ նախկին ղեկավար, պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ընթացքում։
ԲՀԿ–ն գլխավոր դատախազի հրաժարականն է պահանջում
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պահանջում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը, երեքշաբթի հայտարարեց խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն Ազգային ժողովում ԱԳՆ նախկին ղեկավար, պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ընթացքում։

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի անցել է Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը` եկամուտների օրինականացման մասին քրեական գործով։ Ելույթ ունենալով խորհրդարանում` գլխավոր դատախազն ասել է, որ նախաքննությամբ բավարար թվով ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանն իրեն բարեգործական նպատակներով հանձնած խոշոր գումարներ է յուրացրել։

Մարգարյանը նշեց, որ միջնարդագիրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քաղաքական հարված հասցնելու փորձ է։
«Իսկ եթե միջնորդագիրն ուղղված է մեր դեմ, ապա խորհրդարանը պետք է մերժի այն»,– ավելացրեց Մարգարյանը։
Քվեարկությունը կանցկացվի այսօր` գաղտնի ռեժիմում։ Քվեարկության մասնակցությունից հրաժարվել են «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցությունները և Հայ ազգային կոնգրեսը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել  «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով  ստացված  առանձնապես խոշոր  չափերով  եկամուտներն  օրինականացնելու դեպքով: Քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման  Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս»  ՍՊ ընկերության 100%  բաժնեմասը  շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու փաստով:

«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-