Рейтинг@Mail.ru

Զոհրաբյանը հայտարարել է ԲՀԿ–ի` ընդդիմություն դառնալու մասին

05.03.2015, 16:51
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ քաղաքական ուժն անցնում է ընդդիմության շարքերը։
Զոհրաբյանը հայտարարել է ԲՀԿ–ի` ընդդիմություն դառնալու մասին
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ քաղաքական ուժն անցնում է ընդդիմության շարքերը։

Զոհրաբյանը գլխավորել է կուսակցությունը ընտրությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել հինգշաբթի ԲՀԿ–ի համագումարի ժամանակ։ Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ–ի արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով համագումարի ժամանակ հայտարարել է, որ որոշել է հեռանալ կուսակցության և խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից։

«Տեղի ունեցած քննարկման արդյունքում հայտարարություն է ընդունվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ընդդիմություն է», – համագումարից հետո լրագրողներին ասաց Զոհրաբյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են ընթանում կուսակցության նոր ռազմավարության մշակման ուղղությամբ` ընդգծելով, որ այն չի հեռանա ծրագրային կետերից։

Զոհրաբյանը նաև նշեց, որ Ծառուկյանի պատգամավորական մանդատի հարցը կքննարկվի կուսակցության հաջորդ համագումարի ժամանակ` չտեղեկացնելով համագումարի անցկացման կոնկրետ ամսաթիվը։

Կուսակցության առաջնորդը պարզաբանեց, որ չի կարող այսօր պատասխանել բոլոր հարցերին, սակայն վստահեցրեց, որ կուսակցությունը հապճեպ քայլեր չի իրականացնի։

Փետրվարի կեսերին  սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԴ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–-ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–