Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Բրիտանիայի վարչապետը մտադիր է լքել պաշտոնը

24.06.2016, 12:47
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է ԵՄ-ում անդամակցության հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո հրաժարական տալու որոշման մասին:
Բրիտանիայի վարչապետը մտադիր է լքել պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է ԵՄ-ում անդամակցության հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո հրաժարական տալու որոշման մասին: Բրիտանացիները կողմ են քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն, հաղորդում է РБК-ն:

Հրաժարական տալու մտադրության մասին բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է ուրբաթ առավոտյան` Դաունինգ-սթրիթում գտնվող իր տան շեմին բրիտանական հեռուսաընկերություններով ուղիղ եթերում մեկնաբանելով հանրաքվեի արդյունքները:

Նրա խոսքով, նա կլքի պաշտոնը մինչ աշունը: Քեմերոնն ընդգծել է, որ ինքը «հպարտ է այն ամենի համար, ինչ հասցրել է անել վարչապետի պաշտոնում»:

«Ես պայքարում էի դուրս գալու դեմ ողջ սրտով, սակայն բրիտանացիները այլ ճանապարհ ընտրեցին: Նշանակում է, որ նրանք նոր վարչապետիի կարիք ունեն», - ասել է Քեմերոնը:

Ինչպես ասել է բրիտանացի վարչապետը, նա ցանկանում է հավաստիացնել շուկաներին, որ Բրիտանիայի տնտեսությունը ուժեղ է բրիտանացիներով, ովքեր ապրում են արտասահմանում, և եվրոպական երկրների ներկայացուցիչներով, ովքեր բնակվում են Բրիտանիայում: Նա խոստացել է, որ անհապաղ փոփոխություններ նրանց համար չեն լինի։

Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջ բանակցությունները, ինչպես նաև գործընթացի պաշտոնական գործարկումը`Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, կսկսվի արդեն նոր վարչապետի օրոք: «Ես չեմ կարծում, թե իմ կողմից ճիշտ կլինի լինել այն կապիտանը, որը կտանի մեր երկիրը դեպի հաջորդ նշանակետ», - ասել է նա:

Նրա խոսքով, Բրիտանիան պետք է հպարտ լինի, որ վստահում է իր ժողովրդի կարծիքին: «Կան ժամանակներ, երբ ավելի ճիշտ է հարցնել ժողովրդին», - նշել է Քեմերոնը: -0-