Ծառուկյանն ակնարկել է ՀՀԿ–ին, որ հաջորդ համաժողովրդական ընտրության ժամանակ հաղթանակը կշրջանցի նրանց

Ծառուկյանն ակնարկել է ՀՀԿ–ին, որ հաջորդ համաժողովրդական ընտրության ժամանակ հաղթանակը կշրջանցի նրանց

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ երկրում կայանալիք հաջորդ համազգային ընտրության ժամանակ հաղթանակը «կշրջանցի Մելիք–Ադամյան փողոցը», որտեղ գտնվում է ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակը։

Ինչպես նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, այս մասին Ծառուկյանը հայտարարել է ԲՀԿ քաղխորհրդի և խմբակցության համատեղ նիստի ժամանակ։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էչ, որ «բոլորի ճանապարհը, ովքեր հավակնում են նախագահի կամ վարչապետի պաշտոնին, անցնում է Մելիք–Ադամյան փողոցով»։

«ԲՀԿ առաջնորդը համոզմունք է հայտնել, որ առաջիկա համազգային ընտրությանը հաղթանակը կշրջանցի Մելիք–Ադամյան փողոցը», – ասաց կուսակցության մամուլի քարտուղարը։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև կառավարության ծրագրի հարցում կուսակցության դիրքորոշումը, որը կներկայացվի ՀՀ ԱԺ–ին մայիսին։

Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունը վերջնականորեն ձևավորվել է մայիսի 3–ին։ Վարչապետի պաշտոնում Աբրահամյանը փոխարինել է Տիգրան Սարգսյանին, ով ղեկավարում էր նախարարների կաբինետը 2008 թ.–ից։

Ծառուկյանը նշել է, որ բոլոր դրույթները, որոնք հնչել են կուսակցության փետրվարյան նստաշրջանի ժամանակ, ուժի մեջ են մնում, և ԲՀԿ–ի քաղաքական ուղղվածության մեջ որևէ փոփոխություն չի լինի։

Նա նաև հորդորել է կուսակիցներին ակտիվորեն աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ։

Հայաստանի հերթական համաժողովրդական, խորհրդարանական ընտրությունը կկայանա 2017 թվականին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2004 թվականին: Կուսակցության առաջնորդը խոշոր ձեռնարկատեր, խորհրդարանի պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նրան է պատկանում նաև Multy Group կոնցեռնը:

ԲՀԿ–ն Հայաստանի կոալիցիայում կազմում է եղել 2007-ից 2012 թվականներին։ Այժմ կուսակցությունը ներկայանում է որպես այլընտրանքային քաղաքական ուժ։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ղեկավարում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։--0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:45 06.05.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×