Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կայցելի Հայաստան

06.06.2016, 20:49
Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 07-09-ը պետական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 07-09-ը պետական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝  Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: -0-