Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարը կայցելի Հայաստան

06.05.2013, 15:11
ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Չեռնոգորիայի փոխվարչապետին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի բանակցությունները և ելույթները մամուլի համար:

Իգոր Լուկշիչը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: –0–