Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ են իրականացվել

11.10.2013, 19:42
ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների կառուցվածքում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ են իրականացվել
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների կառուցվածքում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Այսպես, ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Գագիկ Խաչիկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ։

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 10-ի հրամանով` Կորյուն Փիլոյանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Բացի այդ, Արտակ Հարությունյանը ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: –0–