ԱՄՆ–ի Սենատը հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Սենատը հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը (Richard M. Mills, Jr.) Հայաստանում դեսպանի պաշտոնում, Twitter–ի իր միկրոբլոգում հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։
Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր Ռիչարդ Միլզի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս պաշտոնում նա կփոխարինի ՀՀ–ում ԱՄՆ ներկա դեսպան Ջոն Հեֆերնին։
Միլզը Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է, Տեխասի համալսարանի իրավաբանի դիպլոմ ունի և մագիստրոսի աստիճան Ազգային պաշտպանության համալսարանի միջազգային անվտանգության ոլորտում։ Դիվանագիտական ծառայության մեջ է 1988 թ.–ից։ Այժմ Միլզը զբաղեցնում է Լիբանանում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Տարբեր տարիների աշխատել է Մալթայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իռլանդիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում։ Զբաղվել է Հայաստանի և Ադրբեջանի խնդիրներով երկրների` անկախություն ձեռք բերելուց հետո։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:36 17.12.2014