Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարների խմբի հրամանատարը ոչնչացվել է հայուհու գնդակից
23.01.2015,
19:40
Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարների խմբի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարների խմբի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում։
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից»,– ասել է Հովհաննիսյանը։
Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից:
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ուրբաթ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների հետևանքով մահացել են լեյտենանտ Կարեն Գալստյանն ու շարքային Արտակ Սարգսյանը, վիրավորվել է շարքային Հովհաննես Ավանեսյանը։
Նույն օրը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիվերսիայի հերթական փորձը կանխելիս զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Նահապետ Ասատրյանը, զինծառայող Հովհաննես Գասպարյանը վիրավորվել է։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-