ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է ղարաբաղյան բանակցությունների կառուցողական մթնոլորտը
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Բրատիսլավայում հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ, ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:
Շոֆերը հանդես է եկել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անունից:
ԵԱՀԿ գործող նախագահին զեկուցվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների մասին:
Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը և առաջնորդների պարտավորվածությունը հետագա, շոշափելի քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ լուծում գտնելու համար:
«Մենք, ինչպես նախկինում լիովին աջակցում ենք այս գործընթացին դրական և ենք գնահատումառաջնորդների հանձնառությունը հրադադարի ամրապնդման և հումանիտար ոլորտում միջոցառումներ ձեռնարկելու հարցում»,- նշել է Լայչակը։ -0-