Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի. ԼՂՀ ԱԳՆ

22.05.2015, 13:11
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության անցկացրած պլանային դիտարկումն ուրբաթ անցել է առանց միջադեպերի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
 ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի. ԼՂՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/.  Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության անցկացրած պլանային դիտարկումն ուրբաթ անցել է առանց միջադեպերի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-