ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանան անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի և ԱԳ նախարար Էդի Ռաման հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանակնա սահմանին լարվածության էսկալացիայի կապակցությամբ:
«Ես խորապես անհանգստացած եմ բռնության աճով, որը մենք նկատեցինք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, քանի դեռ մենք չենք դարձել նոր մարդկային զոհերի ականատես»,- նշվում է Ռամայի հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԱՀԿ կայքում:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապ են պահպանում կողմերի հետ՝ ձգտելով վերականգնել իրադրության կայունությունը:
Ռաման հույս է հայտնել, որ այնպիսի մեխանիզմները, ինչպիսիք են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո 2019.թ-ի մարտին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից սահմանված ուղիղ կապուղիները, կարող են օգտագործվել իրադրությունը կարգավորելու համար:
Ռաման ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքների և ընկերներին և խորը մտահոգություն հայտնել երկու կողմերի վիրավորների վիճակի վերաբերյալ:
«Մենք բոլորս պետք է անենք ամեն հնարավոր ինչ՝ նվազեցնելու հակամարտության ազդեցություն մարդկանց վրա և որքան հնարավոր է շուտ վերակնգնենք բուն բանակցությունները»,- հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ ընդգծելով իր աջակցությունը Մինսկի գործընթացին:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:
Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:
Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի ավելի քան 10 հարվածային ԱԹՍ:
Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, կրակոցների հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան, ինչպես նաև երեք զինծառայող: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանում պաշտոնապես հաստատել է 11 զոհ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-