Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման և կոչ արել վերսկսել բանակցությունները

15.09.2020, 12:33
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման և կոչ արել վերսկսել բանակցությունները
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման և կոչ արել վերսկսել բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին նշվում է կազմակերպության կայքում տեղադրված համանախագահների հայտարարության մեջ:

Համանախագահները նախարարներին հրավիրել են առաջիկա շաբաթների ընթացքում անձամբ հանդիպել իրենց հետ `ավելի հստակեցնելու իրենց դիրքորոշումները` առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով: 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրույ Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը երկուշաբթի Փարիզում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել:

Նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների սրումից հետո իրադրձությունների վրա: Համանախագահները ուշադիր ուսումնասիրել եւ գնահատել են կողմերի անձնական ու հանրային ուղերձներն ու մտահոգությունները: Անջեյ Կասպրշչիկը համանախագահներին տեղեկացրել է շփման գծում տիրող իրավիճակի մասին, իսկ համանախագահները ողջունել են դիտորդական գործունեության վերսկսման համար նրա կոնկրետ նախապատրաստությունները:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից 17-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է հայկական հենակետերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

Հակառակորդի կրակոցից հայկական կողմում զոհվել է 5 զինծառայող: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 12 զոհ, հայկական կողմը նաև հաղորդում է ոչ պակաս, քան 10 ադրբեջանական հատուկջոկատայինների մահվան մասին: 

Հակամարտության պատմությունը

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-