Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Փորձագետ. ԵԱՀԿ–ն ղարաբաղյան կարգավորման հստակ կանոններ չունի

24.08.2017, 15:41
Հետբևեռացված աշխարհում ԵԱՀԿ–ի նման ինստիտուտները չեն զբաղվում հակամարտությունների լուծմամբ, (նրանք) չունեն խաղի հստակ կանոններ, ամեն ինչ քաոսային է, Facebook –յան իր էջում գրել է «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, «Forbes»- ի,  «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի թղթակից Արեգ Գալստյանը։
Փորձագետ. ԵԱՀԿ–ն ղարաբաղյան կարգավորման հստակ կանոններ չունի

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հետբևեռացված աշխարհում ԵԱՀԿ–ի նման ինստիտուտները չեն զբաղվում հակամարտությունների լուծմամբ, (նրանք) չունեն խաղի հստակ կանոններ, ամեն ինչ քաոսային է, Facebook –յան իր էջում գրել է «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, «Forbes»- ի,  «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի թղթակից Արեգ Գալստյանը։

«Երկար ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները նույն հայտարարություններ են արել. պետք է հանձնել որոշ տարածքներ, վերադարձնել փախստականներ և այլն: Այս բոլոր հայտարարությունները որևէ կշիռ չունեն, և դրանք վերլուծելն իմաստ չունի», - գրել է նա:

Նրա խոսքով, պետք է պատրաստ լինել անհրաժեշտ պահին անհրաժեշտ քայլերն անել, որոնք կհամապատասխանեն Հայաստանի ազգային շահերին։

«Այսօր անհրաժեշտ է պատասխանել այլ կարևոր հարցերի. ինչո՞ւ ԱՄՆ–ն դե ֆակտո հետաքրքրված չէ որևէ տարածքի հանձնմամբ և ինչպե՞ս պետք է հայկական աշխարհն աշխատի ներկա վարչակազմի հետ` հաշվի առնելով Պենս–Մեթիս–Մաքմասթեր–Քելի ուժայինների դաշինքը»,–գրել է Գալստյանը։

 Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ–ն Էնդրյու Սքոֆերին նշանակել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ 

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-