ԵԱՀԿ–ն կշարունակի դիտարկում իրականացնել ղարաբաղյան հակամարտության գոտում
05.08.2014,
13:25
ԵԱՀԿ–ն կշարունակի դիտարկում իրականացնել ղարաբաղյան հակամարտության գոտում, ասված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ–ն կշարունակի դիտարկում իրականացնել ղարաբաղյան հակամարտության գոտում, ասված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ` Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները տագնապալի անվանելով։
«Իմ լիազորությունների շրջանակներում շարունակելու եմ կապ պահպանել կողմերի հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ լարվածությունը թուլացնելու նպատակով: Ես և իմ ղեկավարած խումբը շարունակելու ենք դիտորդական առաքելությունները, որոնք կազմակերպվում են կողմերի համագործակցությամբ, ինչպես տեղի ունեցավ վերջին անգամ՝ սույն թվականի օգոստոսի 1-ին», - նշել է Կասպրշիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-