Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է մեկնարկել Բրյուսելում

24.11.2017, 15:00
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է մեկնարկել Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: 

Գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը պատրաստվում են ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կողմերը նախաստորագրել են 2017 թ.–ի մարտի 21–ին։ 

Ավելի վաղ Հայաստանը Եվրամիության հետ ասոցիացման  և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը նախատեսում էր ստորագրել 2013 թվականին Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց  Մաքսային միություն մտնելու և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մասին։ –0–