ԵՄ–ն Հունաստանին պետք է օգնի պարտքերը մարելու հարցում. վերլուծաբան
26.05.2015,
21:25
Եվրամիությունը պետք է օգնի Հունաստանին մարել պարտքերը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ, վերլուծաբան Մանվել Ղումաշյանը` մեկնաբանելով «Sputnik. կարծիք» հարցման արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը պետք է օգնի Հունաստանին մարել պարտքերը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ, վերլուծաբան Մանվել Ղումաշյանը` մեկնաբանելով «Sputnik. կարծիք» հարցման արդյունքները։
ICM Research բրիտանական հետազոտական գործակալության կողմից Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար անցկացված «Sputnik. կարծիք» հերթական հարցման տվյալների համաձայն` եվրոպական երկրների հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Հունաստանը պետք է պարտքերն ինքնուրույն մարի ՝ առանց Եվրամիության օգնության: Այսպես է մտածում հարցվածների մոտ 51 տոկոսը։
Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բնակիչները գրեթե համակարծիք են, հարցվածների 62 և 69 տոկոսը կարծում է, որ Հունաստանն ինքը պետք է մարի սեփական պարտքերը Նման դիրքորոշում ունեն հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 50 տոկոսը:
Միանգամայն այլ կարծիք ունեն Հունաստանի բնակիչները։ Պատասխանելով այն հարցին՝ թե ո՞վ պետք է վճարի Հունաստանի պարտքային պարտավորությունները, հարցվածների 55 տոկոսը պատասխանել է, որ պարտքերը պետք է չեղյալ համարել: Հույների ընդամենը 25 տոկոսն է կարծում, որ երկիրը պետք է ինքնուրույն վճարի պարտքերը: Միաժամանակ , հարցվածների 8 տոկոսն էլ կարծում է, որ Հունաստանի պարտքերի համար պատասխանատվությունը պետք է կրեն Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրահանձնաժողովը, իսկ 6 տոկոսը վստահ է, որ Հունաստանի պարտքերը պետք է վճարի ամբողջ Եվրամիությունը:
«Ամեն ինչ շատ բնական է: Այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Հունաստանում և Եվրամիության այս առաջատար երկրներում, սպասելի են և կանխորոշում են այն քաղաքականությունը, որը վարում են այս երկրները», – ասել է Ղումաշյանը։ Նրա խոսքով` Հունաստանն ինքը պետք է մարի պարտքերը, բայց դա չի նշանակում, որ նույն Եվրամիությունը չպետք է նրան օգնի այդ հարցում։ Միաժամանակ Ղումաշյանն ավելացրել է, որ եվրոպացիների համար անընդունելի կլինի պարտքերը չեղյալ համարել։
Վերլուծաբանի կարծիքով` գերմանացիները շատ լավ հասկանում են, որ իրենք են Եվրամիության լոկոմոտիվը` ինչ-որ տեղ այդ դերը կիսելով Ֆրանսիայի հետ: Հետևաբար, բնական է գերմանացիների արձագանքը՝ սեփական արժույթին վերադառնալու վերաբերյալ։
Ուսումնասիրության տվյալներով, պատասխանելով այն հարցին՝ թե «արդյոք արժե՞, որ ձեր երկիրը հրաժարվի եվրոյից ու վերադառնա ազգային արժույթին», եվրոպացիների 53 տոկոսը պատասխանել է, որ պետք չէ նման քայլի դիմել: Եվրոյից հրաժարվելու ու ազգային արժույթին անցնելու կողմնակիցների ամենամեծ թիվը Գերմանիայում է: Հարցվածների 39 տոկոսը կարծում է, որ պետք է վերադառնալ գերմանական արժույթին: Հունաստանում ու Ֆրանսիայում դրանց թիվը կազմում է, համապատասխանաբար` 24 և 29 տոկոս:
«Այս տեսանկյունից, առավել ևս հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը, մարդիկ բնական ռեակցիա են տալիս։ Նրանք ասում են, որ երբ ավելի փակ համակարգ էր և աշխատում էին միայն իրենց համար, ավելի լավ էին ապրում: Ամեն դեպքում, այդ 39 տոկոսն ավելի շատ խոսում է գերմանացիների հանդուրժողականության մասին, քան ներկայացնում իրական պատկերը: Իրականում, եթե հարցում լիներ պակաս տոլերանտ երկրում, ապա, համոզված եմ, այնտեղի արդյունքներն անգամ 50 տոկոսից բարձր կլինեի», – ընդգծել է Ղումաշյանը։
Հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունը Sputnik լրատվական գործակալության համար։ Հարցախույզն անցկացվել է 2015թ.–ի մարտի 20–ից ապրիլի 9–ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Հունաստանում։ Հունաստանի պարտքերի մասին հարցմանը մասնակցել է 4001 մարդ (1001 մարդ` Հունաստանում, մնացած երկրներում` 1000–ական մարդ) և 3001 մարդ մասնակցել է եվրոյի գոտուց դուրս գալու հարցմանը (1001 մարդ` Հունաստանում, Գերմանիայում և Ֆրանսիայում` 1000–ական մարդ)։ Հարցումն անցկացվել է ըստ բնակչության սեռի, տարիքի և աշխարհագրության։ Վստահելի միջակայքը 6.05+/- 3,1 տոկոս է` 95 տոկոսանոց վստահելի հավանականության դեպքում։ –0– Ա.Թ.