Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ժամանել է Հայաստան

06.10.2014, 15:22
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսն (Nils Muižnieks) այցով ժամանել է Հայաստան։ Այդ մասին նախօրեին նա հայտնել է Facebook–ի իր էջում։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ժամանել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսն (Nils Muižnieks) այցով ժամանել է Հայաստան։ Այդ մասին նախօրեին նա հայտնել է Facebook–ի իր էջում։

Մույժնիեքսը մտադիր է տեղական քաղաքական գործիչների հետ քննարկել արդարադատության, կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցեր։

«Սկսել եմ հնգօրյա այցը դեպի Հայաստան։ Կկենտրոնանամ արդարադատության, կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի վրա։ Կհանդիպեմ նախարարների, պատգամավորների, դատական մարմինների ներկայացուցիչների, իրավապահների և մարզերում գործող ՈԱԿ–ների ներկայացուցիչների հետ»,– գրել է Մույժնիեքսը։

Ինչպես հայտնել է եվրահանձնակատարը, հինգշաբթի նա կհրապարակի մամուլի հաղորդագրություն այցի նախնական արդյունքների մասին։ -0-