ԵՄ–ն Հայաստանին 25 մլն եվրո կհատկացնի գյուղատնտեսության զարգացմանն օժանդակելու համար
30.05.2014,
13:07
Եվրամիությունը Հայաստանին բյուջետային օժանդակության շրջանակներում 25 մլն եվրո կհատկացնի` գյուղատնտեսության զարգացման նպատակով, ուրբաթ հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսական ծրագրերի կցորդ Ջոն Բարքերը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը Հայաստանին բյուջետային օժանդակության շրջանակներում 25 մլն եվրո կհատկացնի` գյուղատնտեսության զարգացման նպատակով, ուրբաթ հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսական ծրագրերի կցորդ Ջոն Բարքերը։
«Հատկացված գումարից 20 մլն եվրոն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը և կուղղվի պետական բյուջե, իսկ մնացած 5 մլն եվրոն կհատկացվի ֆերմերների օժանդակությանը»,– ուրբաթ Երևանում ասաց Բարքերը «Կայունությունից դեպի զարգացում» թեմայով աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Բարքերը հայտնեց նաև, որ 6 մլն եվրոյի առաջին տրանշը կհատկացվի հայկական կառավարությանն ընթացիկ տարվա ընթացքում, երկրորդը` 7 մլն եվրոն, 2015 թվականի ընթացքում, իսկ երրորդը (նույնպես 7 մլն եվրո) Հայաստանը կստանա 2016 թվականին։
Նա նշեց, որ միջոցները կուղղվեն այդ թվում Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը 2015-2025 թվականների համար։
Այս տարվա փետրվարին Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտնել էր, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Oxfam–ի համատեղ ջանքերով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակում է Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը 2015-2025 թվականների համար` հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգությանը։
Բարքերը նշեց նաև, որ առաջիկա երեք տարիներին հանրապետությունում կանցկացվեն Եվրամիության հատկացրած միջոցների պարբերական մոնիտորինգներ, ինչպես նաև շահագրգիռ բոլոր կողմերի ամենամյա ժողովներ։
Ըստ նրա` հայ ֆերմերների մեծամասնությունն ունի ներուժ, սակայն դրա իրագործման որոշակի բարդություններ կան, ինչի կապակցությամբ էլ լուրջ օժանդակություն է անհրաժեշտ։
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իր հերթին կարևորել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը տնտեսության աճի տեսանկյունից։ Նա հավաստիացրել է, որ հանրապետության կառավարությունը ջանքեր կգործադրի ֆերմերներին օժանդակելու համար։
Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է նաև, որ ԵՄ–ն հետագայում էլ կշարունակի օժանդակել Հայաստանին գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովման հարցում։
Պաշտոնական տվյալներով` Հայաստանին Եվրամիության ֆինանսական օժանդակությունը 2013 թվականին կազմել է մոտ 35-40 մլն եվրո։ -0-