Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնած Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով

21.11.2012, 13:08
Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի նախաձեռնած ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով:
Ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնած Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի նախաձեռնած ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով:

Արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել ՀԱԿ-ի նախաձեռնած Հայաստանի Ընտրական և Քրեական օրենսգրքերի լրացումները, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը:

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավորները չեն մասնակցել նիստին: Արդյունքում՝ ընդամենը 44 պատգամավոր է գրանցվել, մինչդեռ քվորումի ապահովման համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ավելի քան կեսի առկայությունը (66 ձայն` 131 տեղանոց խորհրդարանում):

Կանոնակարգի համաձայն, երեք ժամ անց խորհրդարանականները կրկին պետք է հավաքվեն դահլիճում՝ կրկնակի գրանցման համար:

ՀԱԿ-ը մտադիր է բողոքի ակցիա անցկացնել խորհրդարանի շենքի մոտ: -0-