Ընտրությունների ընթացքում երևանցիների բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում առկա կուտակումներին. ԿԸՀ
05.05.2013,
14:41
Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողներն ամենից շատ բողոքում են ընտրատեղամասերում մարդկանց կուտակումներից, «Արմնյուս» հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրեց ԿԸՀ իրավաբանական բաժնի պետ Նունե Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողներն ամենից շատ բողոքում են ընտրատեղամասերում մարդկանց կուտակումներից, «Արմնյուս» հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրեց ԿԸՀ իրավաբանական բաժնի պետ Նունե Հովհաննիսյանը։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
«Որոշ ընտրատեղամասերում, իսկապես, ընտրողների մեծ քանակ է գրանցվել, ինչը հերթերի գոյացման է հանգեցրել։ Մի դեպքում կուտակումը կասեցվել է ոստիկանների կողմից, որի արդյունքում ընտրողներն ընտրատեղամաս են մտել հերթով»,– ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` մարդկանց կուտակումը կապված է նաև կուսակցությունների ներկայացուցիչների, դիտորդների և ընտրական հանձնաժողովների անդամների մեծ քանակի հետ։
Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ համապատասխան ստուգումների անցկացումից հետո շատ ստացված բողոքներ հերքվում են։
Իրավաբանական բաժնի պետը տեղեկացրեց նաև, որ մայիսի 4–ի տվյալների համաձայն` ԿԸՀ յոթ բողոք է ստացվել, որից հինգը ներկայացվել են ընտրություններին մասնակցող կուսակցություններին։ Տվյալ բողոքները հիմնականում վերաբերել են նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում տեղ գտած խախտումներին, որոնց շարքում են լիազորություններ չունեցող անձանց կողմից կուսակցական բրոշյուրների տարածումը և քաղաքական քարոզարշավի իրականացումը։ Նա պարզաբանեց նաև, որ բողոքները չեն հաստատվել ԿԸՀ–ում քննարկելուց հետո։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–