Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65% -ը. ԿԸՀ նախնական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տեղական ժամանակով ժամը 20։00–ի տվյալներով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 370 323 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 43.65%–ը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Կիրակի Երևանում անցկացվեցին Ավագանու խորհրդի ընտրությունները:
Մուկուչյանի խոսքով, ընտրացուցակներում ներառված է 848 343 մարդ։
ԿԸՀ–ի տվյալներով, Աջափնյակ վարչական շրջանում ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է ընտրողների 45.64% –ը, Ավանում` 46.49 %–ը, Արաբկիրում` 43.36%–ը, Դավթաշենում` 46.92%–ը, Էրեբունիում` 40.38%–ը, Կենտրոնում` 42.83%–ը, Մալաթիա–Սեբաստիայում` 42.22%–ը, Նոր Նորքում` 44.52%–ը, Նորք Մարաշում` 47.01%–ը, Նուբարաշենում` 45.38%–ը, Շենգավիթում` 44.48 %–ը, Քանաքեռ–Զեյթունում` 42.81%–ը։
Ընտրություններին մասնակցեց 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։
Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից: -0-