Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում. Սերժ Սարգսյան

02.03.2017, 21:17
Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Դիվանագետի օրվա կապակցությամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։
Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Դիվանագետի օրվա կապակցությամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։

Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և ի թիվս այլ թեմաների անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

Նա նշել է, որ Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին` մեծացնելով լարվածությունը շփման գծում, հերոսացնելով այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն:

«Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»,– ընդգծել է նա։

Պետության ղեկավարի խոսքով, այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում: -0-