Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Երթևեկությունը Երևանի ՊՊԾ զավթված գնդի մոտ արգելափակվել է ցուցարարների կողմից

20.07.2016, 20:59
Ցուցարարներն արգելափակել են երթևեկությունը Երևանում պարեկապահակային ծառայության զավթած գնդի մոտ։
Երթևեկությունը Երևանի ՊՊԾ զավթված գնդի մոտ արգելափակվել է ցուցարարների կողմից

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ցուցարարներն արգելափակել են երթևեկությունը Երևանում պարեկապահակային ծառայության զավթած գնդի մոտ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

Իրավապահներն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքում այդ գործողություններին։ Ավելի վաղ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր էր տեղափոխել գնդի հարակից տարածք։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-