Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ես ավարտեցի վեց պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Թրամփ

19.08.2025, 11:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  վերջ է դրել վեց պատերազմների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը
Ես ավարտեցի վեց պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը վերջ է դրել վեց պատերազմների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։

«Ես ավարտեցի վեց պատերազմ, օրինակ՝ Կոնգոյի պատերազմը տևեց ավելի քան 30 տարի։ Մեկ այլ հակամարտություն՝ երկու մեծ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, կարգավորվեց անցյալ շաբաթ, այն տևեց 35 տարի», - նշել էր Թրամփը նախորդ օրը Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։