Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ԵՏՀ շրջանակում փոխադարձ առևտրի ժամանակ ազգային արժույթների օգտագործման ծավալը պետք է մեծացնել

27.05.2015, 18:46
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Ռոբերտ Հարությունյանը չորեքշաբթի Սանկտ Պետերբուրգում կայացած Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի ընթացքում պատմել է ԵՏՀ–ի և Եվրասիական տնտեսական միության առջև ծառացած հիմնական խնդիրների մասին, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
ԵՏՀ շրջանակում փոխադարձ առևտրի ժամանակ ազգային արժույթների օգտագործման ծավալը պետք է մեծացնել
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Ռոբերտ Հարությունյանը չորեքշաբթի Սանկտ Պետերբուրգում կայացած Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի ընթացքում պատմել է ԵՏՀ–ի և Եվրասիական տնտեսական միության առջև ծառացած հիմնական խնդիրների մասին, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Համաժողովի աշխատանքին ամեն տարի մասնակցում են տարբեր երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ, տնտեսության, իրավունքի և միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետներ, համաշխարհային խոշորագույն ընկերությունների իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարներ, միջազգային իրավաբանական հանրության ներկայացուցիչներ։

Հարությունյանը որպես մոդերատոր վարել է «Եվրասիական ինտեգրացիա. Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց» նստաշրջանը, ինչպես նաև ելույթ է ունեցել զեկույցով։

«Ցավոք, ԵՏՄ–ի աշխատանքի մեկնարկին նախորդեց անդամ երկրների ազգային արժույթների արժեզրկման ժամանակաշրջանը, որի հետևանքով մենք նկատում ենք ներքին գործակցության և առևտրի նվազում։ Միության որոշ երկրներ դժվարություններ կրեցին սեփական արտադրանքի իրացման հարցում։ Այդ իմաստով հատուկ արդիականություն է ձեռք բերում երկրների արժութային քաղաքականությունների համաձայնեցումը»,– ասաց նա։

Առաջիկայում, Հարությունյանի խոսքով, անդամ պետությունների ֆինանսական կարգավորիչները կսկսեն տվյալ թեմայի քննարկումը, որպեսզի սահմանեն գործակցության ուղղություններն ազգային արժույթների փոխարժեքային քաղաքականություններում։ Կարևոր ուղղություն է ազգային արժույթների օգտագործման ծավալի ավելացումը փոխադարձ առևտրում փոխադարձ հաշվարկներ իրականացնելիս։

Ինչպես ընդգծել է ԵՏՀ նախարարը, համաշխարհային ինտեգրացիոն կառույցների փորձը ցույց է տալիս ազգային կառավարությունների գործակցության խորացման կարևորությունը։ Հատկապես արդիական է դա արդյունաբերական փոխգործակցության հարցում, իսկ հետագայում, հնարավոր է, երկրների` մարդկայն կուտակած կապիտալի և ներդրումների մարման հիման վրա առկա մասնագիտացում։ Կարելի է ենթադրել, որ անդամ պետությունների ազգային իրավասության ոլորտների սահմանման գործընթացն աշխատանքի արդյունավետ բաժանման նպատակով կդառնա Կողմերի գործակցության ուղղություններից մեկը։ Սակայն տվյալ գործընթացը պահանջում է իրավիճակի մանրամասն, համակողմանի և խորը վերլուծություն, ռիսկերի և հնարավորությունների գնահատում։

Ըստ նրա` տվյալ պահին ԵՏՄ–ի շրջանակում առավել սուր հարցերից մեկն այս պահին հարկային կարգավորումն է, հատկապես, անուղղակի հարկերի մասով։

«Հարկային կարգավորման համակարգը Միության շրջանակում ենթադրում է անուղղակի հարկերի վճարում նշանակման երկրի և ներկրողի գործողության կամ անգործության համար արտահանողի պատասխանատվության սկզբունքով, ինչը, իմ կարծիքով, պատասխանատվության բաշխման ոչ արդյունավետ համակարգ է»։ Արդյունքում, ԵՏՀ նախարարի խոսքով, կարելի է դիտարկել անդամ պետությունների ձեռնարկությունների կրկնակի հարկի վճարման դեպքեր անդրսահմանային շուկաներում գործունեության իրականացման ժամանակ, ինչը վերջում հանգեցնում է փոխադարձ առևտրի ծավալների նվազման։ Դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդներից մեկը սերտ համագործակցությունն է և երկրների հարկային մարմինների միջև տվյալների լայն և ժամանակին կատարված փոխանակումը»,– ասաց նա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ՏՏ և ԵՏՏ մասնակից պետությունների տարածքում։ 2014 թ.–ի մայիսի 29–ին ՏՏ ԵՏՏ մասնակից երկրները ստորագրել են ԵՏՄ ստեղծելու պայմանագիրը։

Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՏՏ և ԵՏՏ անդամ պետությունների տարածքներում։ 2014 թվականի մայիսի 29–ին ՏՏ և ԵՏՏ անդամ երկրների միջև ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր։

Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է դարձել 2015 թ.–ի հունվարի 2–ին։–0–