Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Լավրովը հայտարարել է, որ ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարն արդիական է

21.01.2015, 14:46
Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու գաղափարը նախկինի պես արդիական է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովր, հաղորդում է «Փրայմը»։
Լավրովը հայտարարել է, որ ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարն արդիական է
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու գաղափարը նախկինի պես արդիական է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովր, հաղորդում է «Փրայմը»։

Նախարարը հիշեցրել է, որ ՌԴ ղեկավարությունն արդեն երկար ժամանակ է` կոչ է անում Եվրոպայի գործընկերներին սկսել ԵՏՄ–ի և ԵՄ–ի ինտեգրման նախագիծը։

Լուկաշենկոն պնդում է, որ ԵՏՄ–ում ամբողջովին չեղյալ հայտարարվեն սահմանափակումները։

«Այս ճանապարհի առաջին քայլը կարող էին դառնալ ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև ԱՏԳ–ի մասին համաձայնագրերի կնքման շուրջ բանակցությունները։ Ինչպես գիտեք, նման նախաձեռնությամբ մեկ տարի առաջ Բրյուսելում հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ նախաձեռնությունը դեռևս արդիական է», – հայտարարել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ` ամփոփելով 2014թ.–ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքները։

Նա ավելացրել է, որ ինտեգրումը «կարող էր այսպես կոչված Մեծ Եվրոպայի բոլոր պետությունների (այդ թվում նաև նրանց, որոնք ներառված չեն տարբեր ինտեգրացիոն միություններում) ներդաշնակ զարգացում ապահովել»։–0–