Հայաստանի կարճաժամկետ խնդիրը ԵՏՄ կազմում Միության երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացումն է. ԵՏՀ նախարար
27.03.2015,
16:19
Հայաստանի կարճաժամկետ խնդիրը ԵՏՄ կազմում Միության երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացումն է, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի Հայաստանի անդամ Կարինե Մինասյանը Մոսկվայի տնտեսական ֆորում-2015–ում, հաղորդում է ԵՏՀ–ն։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կարճաժամկետ խնդիրը ԵՏՄ կազմում Միության երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացումն է, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի Հայաստանի անդամ Կարինե Մինասյանը Մոսկվայի տնտեսական ֆորում-2015–ում, հաղորդում է ԵՏՀ–ն։
«Մաքսային միության ստեղծման պահից և մինչ օրս ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև գրեթե կրկնակի աճել է։ Ու թեև վերջերս աճը դանդաղել է, ընդհանուր առմամբ, արդյունքն ակնհայտ է։ Եվ այժմ Հայաստանը ևս պետք է նմանատիպ արդյունք տեսնի։ Առավել ևս, եթե Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն այժմ բավականին բարձր է, ապա Բելառուսի և Ղազախստանի հետ այն կազմում է ընդամենը 10-20 մլն դոլար։ Այսինքն, դրա մեծացման հնարավորությունները չափազանց բարձր են»,- «Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությունում» կլոր սեղանի ժամանակ իր ելույթում ասաց Մինասյանը։
Միջնաժամկետ հեռանկարում, նրա խոսքով, Հայաստանը պետք է իրագործի Միության շրջանակում այն ներուժը, որն ունի մի շարք բնագավառներում։
«Օրինակ, երկիրն էական ներուժ ունի գյուղատնտեսությունում, քանի որ բարենպաստ կլիմայական պայմանները թույլ են տալիս նրան, մի կողմից, ավելի շատ պտուղ–բանջարեղենային բարձրորակ արտադրանք աճեցնել, քան այլ անդամ երկրները, իսկ մյուս կողմից` ակտիվ զարգացնել սննդի վերամշակող արդյունաբերությունը»,– ասաց նա։
ԵՏՀ նախարարը նշեց, որ այժմ Միության երկրների շուկայում կա երրորդ երկրներից գյուղատնտեսական ապրանքների մեծ ծավալ, և հայկական արտադրանքը կարող է դրանք մասամբ փոխարինել։ Նա ավելացրեց նաև, որ հենց ԵՏՄ–ին հանրապետության միացումը հաշվի առնելով` վերջին երկու տարիներին երկրում արագ տեմպերով է զարգանում ջերմոցային տնտեսությունը։
Նաև, Մինասյանի կարծիքով, Հայաստանի համար ԵՏՄ–ում զարգացման հեռանկարային ուղղություն է դեղագործությունը, մեծ ներուժ ունի ռադիոդեղագիտությունը, ինչպես նաև երկրում շատ զարգացած է ՏՏ հատվածը և ինժինիրինգը, ֆինանսական համակարգը և ոսկեգործությունը։
«Բազմաթիվ նոր հնարավորություններ Հայաստանը Միության մյուս երկրների հետ միասին ստացել է ծառայությունների շուկաների ազատականացման հետ կապված։ 2015 թվականի հունվարի 1–ից 43 հատվածներում ծառայությունների շուկաներն արդեն ընդհանուր են համարվում մեր չորս երկրների համար, ինչը ենթադրում է ծառայությունների հեռահար տրամադրման հնարավորություն, լիցենզիաների փոխադարձ ճանաչում։ Դա լավ լիցք է ծառայությունների փոխադարձ առևտրի զարգացման համար»,– ասաց նա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության` մշտապես գործող անդրազգային կարգավորող մարմինն է, սկսել է աշխատանքը 2012 թվականի փետրվարի 2–ին։ Ներկայում ԵՏՀ–ում են չորս երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ մասնակից պետությունների տարածքում կատարելու համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ և ՄՏՏ անդամ երկրները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը (ԵՏՄ)։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-