Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Հայաստանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

30.01.2015, 14:56
Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին Մոսկվայում, դրան կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ մինիստրների կաբինետին։
Հայաստանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին Մոսկվայում, դրան կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ մինիստրների կաբինետին։

Նիստին կքննարկվի ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հարցը։

«Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գործունեությանը, նորմատիվ-իրավական բազայի զարգացմանը և համագործակցության մի շարք կոնկրետ նախագծերի իրականացմանը, այդ թվում` նորարարությունների ոլորտում», — ասված է հաղորդագրությունում։

Նիստի նախաշեմին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առանձին հանդիպումներ կանցկացնի` երկկողմանի արդիական հարցերի քննարկման նպատակով։--0--