Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

ԵՏՄ մտնելը թույլ կտա Հայաստանին լուծել ամենակենսական խնդիրները. փորձագետ

14.10.2014, 13:00
Եվրասիական տնտեսական միություն մտնելը թույլ կտա Հայաստանին լուծել ամենակենսական խնդիրները, կարծում է փորձագետ, խորհրդարանի նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
ԵՏՄ մտնելը թույլ կտա Հայաստանին լուծել ամենակենսական խնդիրները. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միություն մտնելը թույլ կտա Հայաստանին լուծել ամենակենսական խնդիրները, կարծում է փորձագետ, խորհրդարանի նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։

«Հայաստանի առջև մի քանի խնդիր կա` անվտանգության ապահովում, տնտեսական կապերի վերականգնում»,- ասաց Խաչատրյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում։

Խաչատրյանը նշեց, որ Հայաստանն արդեն համակարգի մի մասն էր, որի հետ կապերն արհեստականորեն խզվեցին, և դրանք կսկսեն վերականգնվել կրկին։ Իսկ Հայաստանի անվտանգությունն ապահովվում է ՀԱՊԿ-ին նրա անդամակցությամբ։

«Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարողանար մրցունակ բրենդ ստեղծել եվրոպական շուկայում։ Իսկ անվտանգության ապահովման տեսակետից Եվրամիության հետ ասոցացված անդամակցություն շատ կասկածելի է»,- ասաց Խաչատրյանը։ -0--