Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

Հայաստանը մասնակցել է ԵՏՄ–ի շրջանակում գազի և նավթամթերքի ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մշակման աշխատանքներին

13.02.2015, 14:54
Հայաստանը մասնակցել է աշխատանքային խմբի նիստին, որը զբաղվում է գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մշակմամբ, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։

Հայաստանը մասնակցել է ԵՏՄ–ի շրջանակում գազի և նավթամթերքի ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մշակման աշխատանքներին
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մասնակցել է աշխատանքային խմբի նիստին, որը զբաղվում է գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մշակմամբ, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։

Նիստը տեղի է ունեցել փետրվարի 12–ին Մոսկվայում ԵՏՀ–ի Էներգետիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոլոբանովի նախագահությամբ։

Նիստին աշխատանքին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի պրոֆիլային նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև գործարար կառույցների ներկայացուցիչները։

Մասնակիցները քննարկել և լրամշակել են ԵՏՀ Էներգետիկայի դեպարտամենտի պատրաստած ԵՏՄ շրջանակում գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին համաձայնագրի օրինագիծը` հաշվի առնելով միության անդամ պետությունների լիազոր մարմինների առաջարկները։

Համաձայնագրի նախագիծը 2015 թ.–ի փետրվարի 25–ին կներկայացվի ԵՏՀ Կոլեգիային առընթեր նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի քննարկմանը։

2014 թ.–ի մայիսի 29–ի ԵՏՄ պայմանագրի համաձայն` միության անդամ պետությունների լիազոր մարմինները պետք է հաստատեն մեթոդաբանությունը մինչև 2015 թ.–ի հուլիսի 1–ը։–0–