Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Եվրահանձնաժողովը միաձայն ընդունեց ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին բանաձևը

15.04.2015, 21:16
Եվրահանձնաժողովը չորեքշաբթի միաձայն ընդունեց «Ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը։
Եվրահանձնաժողովը միաձայն ընդունեց ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը չորեքշաբթի միաձայն ընդունեց «Ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը։

Բանաձևը նախատեսում է ԵՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից համապատասխան փաստաթղթերի ընդունում։

Բանաձևի ընդունման կարևորության մասին ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը։

Գործնականում բոլոր ելույթ ունեցող եվրախորհրդարանականները կողմ են բանաձևի ընդունմանը` կարևորելով այդ քայլը Հայոց ցեղասպանության 100–րդ  տարելիցի նախաշեմին։

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ավելի վաղ եվրախորհրդարանի անդամներն առաջարկել են ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության պատրաստ լինելուն նվիրված ամենամյա զեկույցին 442 լրացում կատարել։ Մի շարք լրացումներ ուժեղացնում են Անկարայի նկատմամբ զեկուցի քննադատող երանգը և, մասնավորապես, Թուրքիային ուղղված կոչ են պարունակում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Քրդստանի բանվորական կուսակցությունը հանելու վերաբերյալ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—