«ԵԽ բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարևոր ուղերձ է` ուղղված Թուրքիային». Նալբանդյան
16.04.2015,
10:32
ԵԽ բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար, նշված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. ԵԽ բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար, նշված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանը չորեքշաբթի միաձայն ընդունել է «Ապրիլի 24–ը Եվրամիությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը։ Գրեթե բոլոր ելույթ ունեցող եվրախորհրդարանականները կողմ են եղել բանաձևի ընդունմանը` կարևորելով այդ քայլը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին։
«Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը։ Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի, և դատապարտում է դրա ժխտումը», – նշվում է Նալբանդյանի հայտարարության մեջ, որը ստացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նալբանդյանը նաև նշել է, որ այս բանաձևի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին։
Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ եվրախորհրդարանի անդամներն առաջարկել են ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության պատրաստ լինելուն նվիրված ամենամյա զեկույցին 442 լրացում կատարել։ Մի շարք լրացումներ ուժեղացնում են Անկարայի նկատմամբ զեկուցի քննադատող երանգը և, մասնավորապես, Թուրքիային ուղղված կոչ են պարունակում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Քրդստանի բանվորական կուսակցությունը հանելու վերաբերյալ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—