Ֆրանսիան անհանգստություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու փաստի առնչությամբ
04.09.2012,
14:38
Ֆրանսիան անհանգստություն է հայտնել օգոստոսի 31-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու փաստի առնչությամբ, ում 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր ցմահ բանտարկության հայ սպային սպանելու համար, որը տեղի էր ունեցել 2004թ-ին Բուդապեշտում, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիան անհանգստություն է հայտնել օգոստոսի 31-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու փաստի առնչությամբ, ում 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր ցմահ բանտարկության հայ սպային սպանելու համար, որը տեղի էր ունեցել 2004թ-ին Բուդապեշտում, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, հայտնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն իր հստակ հավատարմության մասին և կարծում է, որ այս որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերը և կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը»,- նշվում է ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: --0--