Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել

28.11.2020, 19:30
Անհրաժեշտ է Արցախի վերաբերյալ համաձայնագիրը լրացնել հանրապետության կարգավիճակի վերաբերյալ կետերով․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին  Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել: Այս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: 

«Ուսումնասիրել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը և, բնականաբար, այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, որոնց պետք է անդրադառնալ: Դա արդեն քաղաքական կողմն է: Դա պետք է արվի, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում»,- ասել է նա:  

Լըմուանը նշել է, որ երեկ հանդիպել եմ ՀՀ  արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, իսկ այսօր հանդիպել եմ ՀՀ վարչապետ Փաշւինյանի հետ և քննարկել այս բոլոր հարցերը»,- ասաց Լըմուանը: 

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ներառում է 9 դրույթ, բայց կան կետեր, որոնք ներառված չեն: Օրինակ՝   սիրիացի վարձկանների դուրսբերման խնդիրը, ինչպես նաևՂարաբաղի հնարավոր հետագա կարգավիճակը», - ասել է նա:

Լըմուանը շեշտել է, որ կան նաև խնդիրներ՝ կապված կայունության և անվտանգության ապահովման հետ: Այդ պատճառով, նրա խոսքով, անհրաժեշտ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այդ ցանկությունը հայտնել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները: -0-