«Գազպրոմը» հաստատել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ փոխադրումը դադարեցնելու մտադրությունը 2019 թ.–ից հետո
09.06.2015,
15:24
Գազպրոմը կրկին հաստատում է Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցիկ փոխադրումը 2019 թվականից հետո դադարեցնելու մտադրությունը, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Գազպրոմը կրկին հաստատում է Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցիկ փոխադրումը 2019 թվականից հետո դադարեցնելու մտադրությունը, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը։
«Ուկրաինայի հետ տարանցիկ պայմանագրի ավարտից հետո ոչ երկարացում, ոչ նոր պայմանագրի ստորագրում որևէ պայմանով չի լինելու»,– ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Ըստ նրա` այժմ Ուկրաինայի գազամատակարարումները կազմում են օրական 20-30 մլն խորանարդ մետր։
Ընկերության վարչության նախագահի տեղակալն ընդգծել է, որ take-or-pay սկզբունքը կպահպանվի Ուկրաինայի հետ պայմանագրերում և մյուս գնորդների հետ։ «Գազպրոմն» առաջվա պես կարծում է, որ գազամատակարարումները ԴԺՀ–ին և ԼԺՀ–ին պետք է վճարի «Ուկրաինայի նավթագազը», ասել է Մեդվեդևը։
Ըստ նրա` «դա տրամաբանական է», եթե ԴԺՀ–ն և ԼԺՀ–ն մտնում են Ուկրաինայի կազմի մեջ։ -0-