Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ստեփանակերտը պատրաստ է Բաքվին փոխանցել սահմանի հատման ժամանակ ձերբակալված Ադրբեջանի քաղաքացուն

09.09.2014, 17:46
Լեռնային Ղարաբաղը, ցուցաբերելով բարի կամք, պատրաստ է Բաքվին փոխանցել Ադրբեջանի անչափահաս քաղաքացուն, որը ձերբակալվել է նախորդ շաբաթ սահմանը հատելու ժամանակ, նշվում է ԼՂՀ  ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Ստեփանակերտը պատրաստ է Բաքվին փոխանցել սահմանի հատման ժամանակ ձերբակալված Ադրբեջանի քաղաքացուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղը, ցուցաբերելով բարի կամք, պատրաստ է Բաքվին փոխանցել Ադրբեջանի անչափահաս քաղաքացուն, որը ձերբակալվել է նախորդ շաբաթ սահմանը հատելու ժամանակ, նշվում է ԼՂՀ  ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված,  Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին», - նշվում է հայտարարության մեջ:

«ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին», - նշվում է փաստաթղթում:-0-