«Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը վաղուց հայտնի է»․ Մարիա Զախարովա (ՎԻԴԵՈ)
30.09.2020,
09:05
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանը զերծ մնում ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ կոշտ հայտարարություններից. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում բացատրեց, թե ինչու է Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, զերծ մնում Լեռնային Ղhարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կոշտ հայտարարություններից:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը վաղուց հայտնի է եղել:
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ իրավիճակը նման սառեցված փուլից անցնում է ակտիվ փուլի, և մինչ այդ համապատասխան հայտարարություններ էին արվում Անկարայից: Նրանք, ովքեր հետաքրքրված են այս իրավիճակով, վաղուց գիտեին Թուրքիայի դիրքորոշման մասին», - ասել է նա:
Հարցին, թե ինչու Մոսկվան նման կոշտ հայտարարություններ չի անում, Զախարովան պատասխանել է, որ դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն ունի իր սեփական մոտեցումները:«Զարմանալի և տարօրինակ ոչինչ չկա, որ մեր հռետորաբանությունն այլ է, և, այս դեպքում, մեր հայտարարությունները տարբերվում են միմյանցից», - ասել է նա: Միաժամանակ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա իրավիճակի կայունացման գործում:
«Առաջին և վերջին անգամը չէ, որ աշխարհը բախվում է հակամարտությունների իրավիճակի սրմանը, որոնք գտնվում էին այրվող վիճակում, և ամեն անգամ պատմությունն ապացուցում է, որ անհրաժեշտ է գտնել խնդրի լուծումամն ընդհանուր ուղիներ. մեխանիզմներ կան», - ասել է Զախարովան:-0-