ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն անհաղթահարելի խոչընդոտներ չի ստեղծում Հայաստանի համար՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերություն հաստատելու հարցում. Մարկեդոնով
11.07.2012,
10:34
ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն անհաղթահարելի խոչընդոտներ չի ստեղծում Հայաստանի համար՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերական հարաբերություններ հաստատելու հարցում, կարծում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (Վաշինգտոն) փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն անհաղթահարելի խոչընդոտներ չի ստեղծում Հայաստանի համար՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերական հարաբերություններ հաստատելու հարցում, կարծում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (Վաշինգտոն) փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։
«Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն անհաղթահարելի խոչընդոտներ չի ստեղծում, սակայն ստիպում է զգոն լինել։ Մի կողմից հասկանալի է, որ ըստ ռեսուրսների և այլ հնարավորությունների՝ ՀԱՊԿ-ն չի կարող համեմատվել ՆԱՏՕ-ի հետ։ Մենք գիտենք, որ ԱՄՆ-ում որոշակի զգոնություն կա այն բանի վերաբերյալ, որ ԱՊՀ երկրների համագործակցության միջոցով Ռուսաստանը փորձում է վերականգնել իր գերիշխանությունը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության առումով զգոնություն կա, բայց այն սկզբունքային անհամատեղելիություն չի ստեղծում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված առցանց հարցազրույցի ժամանակ, որը կազմակերպել էր Կովկասի լրագրողների ցանցը, ասել է Մարկեդոնովը։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը հանրապետությանը տալիս է այն, ինչը Դաշինքի հետ համագործակցությունն ընդհանուր առմամբ։
«Հայաստանը չի ցանկանում, որպեսզի ՆԱՏՕ-ում գերակշռեն ադրբեջանական դիրքերը։ Հայաստանի և Ադրբեջանի առկայությունը ստիպում է ՆԱՏՕ-ին առավել դիվերսիֆիկացված և կոկիկ լինել»,- կարծում է Մարկեդոնովը։
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ Ադրբեջանի շահը այն է, ինչը նաև Հայաստանի շահերից է բխում. դա միջազգային կազմակերպություններում ազդեցության խողովակներ ստանալու հնարավորությունն է։ Բացի այդ, ըստ փորձագետի՝ Ռուսաստանի հետ համագործակցության և Աբխազիան ու Հարավային Օսեթիան վերադարձնելու համար ռուսական գործիքի օգտագործման հարցում անհաջողության հասնելով՝ Վրաստանում սկսել են ՆԱՏՕ-ն որպես Ռուսաստանին հակակշիռ դիտարկել։
«Յուրաքանչյուր դեպքի հիմքում, նորից եմ ընդգծում, պրագմատիկ բաղկացուցիչն է ընկած։ Ես այնքան էլ չեմ հավատում, որ գոյություն ունի որևէ արժեքավոր բաղադրիչ, օրինակ՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարության մակարդակ»,- նշել է Մարկեդոնովը։
Միջազգային քաղաքականության և անվտանգության արդիական հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում է «Հարավային Կովկասի երկրների անվտանգությունը և ՆԱՏՕ-ն» նախագծի շրջանակներում։
Ռեգիոն (Հայաստան) հետազոտական կենտրոնի նախագիծն աջակցություն է ստացել ՆԱՏՕ-ի (Բրյուսել) կենտրոնակայանի հանրային դիվանագիտության դեպարտամենտի կողմից։ -0-